«Ձեր սկզբունքը, ձեր հայրենասիրությունն է մեզ ոգեշնչում գնալ առաջ այս պայքարում, ու մենք գնալու ենք մինչեւ վերջ՝ հաղթելու նպատակով, թույլ չտալու համար, որ ներքին թշնամինները քանդեն մեր երկիրը: Մենք ներքին թշնամիներից մաքրելու ենք մեր Վաղարշապատ համայնքը…Այո, գործող իշխանությունն այստեղ չի ղեկավարելու»,- նշեց Վաղարշապատի քաղաքապետի «Ժառանգության» թեկնածու Արկադի Փայտյանը, որը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին մասնակցում էր ասուլիսին:
«Մենք չենք եկել ղեկավարելու, մենք եկել ենք Վաղարշապատ համայնքի բնակիչների ձայնը տեղ հասցնելու: Ժողովուրդը պետք է զգա, որ իր ձայնը տեղ ունի Հայաստանի Հանրապետությունում: Պիտի պահի սրբությունը, այն պատմությունը, որն ունեցել ենք դարերի ընթացքում ՝ եւ Արցախյան առաջին, եւ 44-օրյա պատերազմում, պիտի պահի մեր բոլոր զոհերի արյունով ներծծված հողերը, որը ներքին թշնամին կտոր-կտոր հանձնում է… Այո, հաղթելու ենք, մենք չենք եկել ուղղակի խոստումներ տալու, մենք դա ապացուցելու ենք գործով, ժողովրդի հետ միասնական: Մեր նպատակը համանքապետարանում ընդամենը տեղ զբաղեցնելը չէ…»,-ասաց «Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն:
Ասուլիսն ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































