«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյան, հասկանում ենք` «խաղաղություն եք հաստատել» ու զբաղված եք Թալինի ՔՊ շոուով, բայց Ադրբեջանի նախագահն այսօր հերթական անգամ ասել է` «Սևանա լիճ չկա, իսկ հայերը տարբեր տեղերից բերված ազգ են»։
Միգուցե պատասխանե՞ք, թե պարտադիր հա՞յ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան «կոշիկ լիզող», «վնգստացող» ու նման արտահայտություններով:


















































