Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվել։
Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 28-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել թաղամասի բնակչուհիներից մեկը և հայտնել, որ իրենց շենքի արանքում շուն կա գետնին ընկած, խնդրել է գալ ու հեռացնել նշված վայրից։
Նույն օրը երեկոյան կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Լառ թիմ» հասարակական կազմակերպության նախագահն է հաղորդում տվել, որ ինքը Կազաչի Պոստ 55-րդ շենքի շքամուտքում հայտնաբերել է բերանից արյունահոսող վիճակում գտնվող թափառող շան։
Նրան տեղափոխել է Գյումրու անասնաբուժական կլինիկաներից մեկը, շանը զննելուց հետո անասնաբույժը պարզել է, որ նա թունավորված է․ամենայն հավանականությամբ` նրան թունավորել են կերակրելու միջոցով։
Կարդացեք նաև
Ոստիկանության Կումայրի բաժնից կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական բաժին։


















































