3-ամյա Տիգրան Օվանեսովի հոր՝ Արմեն Օվանեսովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնել են քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը այսօր՝ նոյեմբերի 3-ին հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային խեղդամահ անելու միջոցով սպանել է նրա հայրը։
Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ փորձաքննության արդյունքներից պարզվել է՝ 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ։


















































                        
         
         