Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնֆերանսի նպատակն էր քննարկել ուռուցքաբանության ոլորտում նորագույն մոտեցումները

Նոյեմբեր 03,2025 17:42

Կայացել է «Գիտելիքների սիներգիան քաղցկեղի դեմ պայքարում» թեմայով միջազգային մասնագիտական ուռուցքաբանական կոնֆերանսը:

Ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը նվիրված ամենամյա կոնֆերանսին ներկա է գտնվել առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների մասնագետներ՝ վիրաբույժներ, ռադիոթերապևտներ և կլինիկական ուռուցքաբաններ, ովքեր ներկայացրել են իրենց փորձն ու ոլորտում առկա միջազգային նորությունները։

Կոնֆերանսի նպատակն էր քննարկել ուռուցքաբանության ոլորտում նորագույն մոտեցումները, մեթոդներն ու նվաճումները։

Արտակ Ջումայանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը` ընդգծելով միջազգային փորձի փոխանակման և մասնագիտական հագործակցության նշանակությունը. «Նման հարթակները հնարավորություն են տալիս մեր մասնագետներին ծանոթանալ ուռուցքաբանության ոլորտում աշխարհի առաջատար փորձին, ներդնել նոր մեթոդներ, բարձրացնել ոլորտի մասնագիտական կարողություններն` ապահովելով ժամանակակից բուժման հասանելիությունը»,- նշել է նախարարի տեղակալը` շեշտադրելով կանխարգելման կարևորությունը և էլեկտրոնային առողջապահական համակարգի գործիքակազմի կիրառումը:

Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանն ընդգծել է. «Ժամանակակից ուռուցքաբանության մեջ առաջնային նշանակություն ունի անհատականացված մոտեցումը, երբ մոլեկուլային-գենետիկական հետազոտությունների հիման վրա յուրաքանչյուր պացիենտի համար ընտրվում է անհատական մոտեցում և առավել արդյունավետ բուժում»։

Միջոցառումը կազմակերպվել էր առողջապահության նախարարության և «Էրեբունի» բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930