Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում է, որ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ»․ Ալեն Սիմոնյանը՝ Իլհամ Ալիևի մասին

Նոյեմբեր 03,2025 18:02

«Ասել եմ՝ պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է նենց ստացվել, որ ինչ որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում։ Դա չի բխում այն տրամաբանությունից, որ գոյություն ունի, բայց դա նախատեսված է իր ներքին լսարանի համար և իր ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում»,-հարցին՝ խաղաղության հաստատման փուլում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունները, երբ հայկական տարածքների անուններ է տալիս և նշում, որ դրանք ադրբեջանական են, տարածքային նկրտումնե՞ր չեն, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ իսկ այդ հայտարարություններում սպառնալիքներ չեք տեսնո՞ւմ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Տենց բան տեքստում չեմ տեսել։ Ազատագրում և այլն՝ նման բան չեմ տեսել տեքստում։ Ասում է, որ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ»։

Լրագրողների հարցին՝ Ալիևի հայտարարությունը խաղաղարար հայտարարությո՞ւն է, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Իրեն մեկնաբանելն անշնորհակալ գործ է։ Դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է։ Որ ասում եք՝ գրավելու են և այլն, ընդհակառակը, ասում է՝ պատերազմով չէ այդ հարցը լուծվելու․ մեքենաներով, այլ ոչ թե տանկերով»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այսինքն, որ ադրբեջանցիները մեքենաներով գան Հայաստան, դա նորմա՞լ է, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Երբ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադարձի մասին իրենց տներ, մենք տանկերի մասի՞ն ենք խոսում։ Դա նորմա՞լ է, որ պիտի Ղարաբաղի բնակիչները վերադառնան»։

Լրագրողների դիտարկմանը նորմա՞լ է, որ Գյոկչա է ասում Սևանին, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Ինքն իր երկրի համար իր ուզած անունն է տալիս, մենք էլ շատ հաճախ շատ այլ անուններ ենք տալիս»։

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930