«Մենք ինչ-որ տեղ բոլորս միասին սխալվել ենք, որ այսօր ունենք այս իրավիճակը»,-Եռաբլուրում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
Ըստ նրա՝ մեր ժողովուրդն այսօր գտնվում է այնպիսի ողբերգական իրավիճակում, որ ցանկացած նման խոսակցություն, հերոսների մասին տեղեկատվություն, օգտակար կարող է լինել․ «Երկիրն այս իշխանությունները տանում են դեպի կործանում։
Մարգարիտ Եսայանն ասաց՝ Աշոտ Նավասարդյանը, երբ ստեղծում էր ՀՀԿ-ն, նպատակ ուներ ունենալ ազգային, անկախ, ուժեղ, կայացած հայոց պետականություն։ Նա վստահեցրեց՝ իր հիմնադրման օրվանից ՀՀԿ-ն գնացել է այս ճանապարհով ու նկատեց․ «Ցավոք, մենք՝ որպես ժողովուրդ ինչ-որ տեղ սխալվեցինք, որ կարողացանք հնարավորություն տալ այս ոչ հայերին, այս հակահայերին, այս հակազգային ուժերին վերցնել իշխանությունը։ Ուղղակի հույս ունեմ, որ կկարողանանք այս իրավիճակը շտկել, որովհետև հակառակը մեր երկրի կործանումն է»։
Կարդացեք նաև
Եռաբլուր այցելությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































