Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական։ Հայերը համաձայնվեցին զինաթափվել: Յոթ տարի հետո՝ 1915 թվականն էր». Նարեկ Կարապետյան

Նոյեմբեր 03,2025 20:55

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է.

«Քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գոյչա։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր», — Ալիևը հայտարարել է այս շաբաթ։

1908 թվականին Օսմանյան կայսրությունում հեղափոխություն էր։

Երիտթուրքերը եկել էին իշխանության «Միություն և առաջադիմություն» կարգախոսով։

Հայ գրեթե բոլոր գործիչները ոգևորվել էին և աջակցում էին նրանց։

Պայմանավորվել էին, որ հայերը պետք է զինաթափվեն, իսկ դրա դիմաց կստանան քաղաքակիրթ ձևով իրենց կարիքներին հասնելու իրավունք՝ Օսմանյան Թուրքիայի Ազգային ժողովում։

Ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական։ Հայերը համաձայնվեցին զինաթափվել:

Յոթ տարի հետո՝ 1915 թվականն էր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930