Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղությունն անհնար է կառուցել պատմության աղավաղման և հարևանի նկատմամբ ծավալապաշտական մոտեցման վրա». Արթուր Դանիելյան

Նոյեմբեր 03,2025 23:00

Մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ Արթուր Դանիելյանը գրում է.

«Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում այդ երկրի նախագահը, իր խոսքում ի թիվս այլ վիճահարույց թեզերի, խոսել է Սևանա լճի մասին՝ օգտագործելով է ադրբեջանական անվանում։ Խնդիրն այստեղ միայն սխալ անվանում հնչեցնելը չէ,ինչը ոչ միայն պատմական և գիտական առումով անհիմն է, այլև ամբողջ ելույթի բովանդակությունը խորապես անհամատեղելի է ազնիվ բարիդրացիության և խաղաղության մասին հայտարարությունների հետ։

Եթե խաղաղության մասին հնչող խոսքերը լինեին անկեղծ, դրանք չէին ուղեկցվի պատմական փաստերի խեղաթյուրումներով, տարածքային ամբողջականության անտեսմամբ և մշակութային ժառանգության յուրացման փորձերով։ Յուրաքանչյուր նման հայտարարություն ոչ թե ամրապնդում է խաղաղության գաղափարը, այլ այն դարձնում է ավելի անվստահելի։

Խաղաղությունն անհնար է կառուցել պատմության աղավաղման և հարևանի նկատմամբ ծավալապաշտական մոտեցման վրա։ Այն պահանջում է փոխադարձ հարգանք, ճշմարտության ճանաչում և բարոյական պատասխանատվություն։

Մենք պետք է իրատեսորեն գնահատենք երկարաժամկետ խաղաղության նախադրյալները, գնահատենք դրանք ըստ արժանվույն և հասնենք երկարաժամկետ, երաշխավորված, ամուր ու արժանապատիվ խաղաղության, այլ ոչ թե «Արցախը տանք, որ լավ ապրենք» թեզը դարձնենք արտաքին քաղաքականության ուղղորդիչ սկզբունք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930