Արդեն մի քանի օր է ես Հովհաննավանք չեմ գնացել, անիմաստ եմ համարում գնալը, սպասում եմ, որ Մայր Աթոռը կարգավորի խնդիրները։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Հովհաննավանքի հոգևորական Տեր Սարգիսը։
Նա նշեց, որ թեև լրատվամիջոցներից տեղեկանում է, որ Հովհաննավանքում արարողություններ տեղի ունենում են, բայց մի քանի օրվա ընթացքում 4-5 արարողություն է արել ուրիշ եկեղեցիներում, որովհետև մարդիկ հրաժարվել են գնալ Հովհաննավանք»։
«Իհարկե Հովհաննավանքում քիչ են արարողությունները, բայց լինում են։ Հակառակության հոգի ունեցողները, նրանք, ովքեր բողոք ունեն իրենց սրտում, ընդդիմություն ունեն եկեղեցու նկատմամբ՝ գնում են այնտեղ, բայց նաև շատերն էլ կապվում են մեզ հետ հարցնում են, հետաքրքրվում են կարգ ու կանոնից ու հրաժարվում Հովհաննավանք գնալուց»,- ասաց տեր Սարգիսը։
Կարդացեք նաև
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


















































