Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը.
«Ադրբեջանը փորձում է Իրանի ներսում միջէթնիկական խառնակություններ բորբոքել՝ այս անգամ օգտագործելով Իրանի պատմական Ատրպատականի տարածքի մի հատվածում, մասնավորապես Ուրմիայում, քրդերի և թրքախոսների միջև արդեն տասնամյակների պատմություն ունեցող խնդիրներն ու առկա լարվածությունը։
🔶 Այսօր Թավրիզի ֆուտբոլային ակումբին պատկանող «Սահանդ» մարզադաշտում անցկացված խաղի ժամանակ երկրպագուները վանկարկել են՝ Azərbaycan oyaqdı, kürdlər bizə qonaqdı (Ադրբեջանը(/Ատրպատականը) զգոն է, քրդերը մեզ հյուր են):
🔶 Սլոգանի իմաստը մոտավորապես սա է. Ատրպատականը մերն է, իսկ քրդերն այստեղ ժամանակավոր են։
Կարդացեք նաև
🔶 Դատելով մարզադաշտում հնչած տողերի բառային և կառուցվածքային որոշ առանձնահատկություններից՝ դրանք գրվել են Բաքվում։
🔶 Կա շատ մեծ նմանություն այն սլոգանի հետ, որը 2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ Բաքվում պատրաստել էին թալիշների համար։
🔶 Այն ժամանակ էլ Լենքորանում, Ասթարայում և թալիշաբնակ մյուս վայրերում մարդկանց ստիպողաբար հանում էին փողոց և պարտադրում, որ վանկարկեն Talışlar oyaqdır, Qarabağa dayaqdır / Թալիշները զգոն են, Ղարաբաղին ապավեն են»։


















































                        
         
         
         