Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները. ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը Վրաստանում էր

Նոյեմբեր 04,2025 12:09

Հոկտեմբերի 28-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը նաև ներկա է եղել Վրաստանի ռազմական ոստիկանության անձնակազմի վարժանքներին, որոնց ընթացքում ցուցադրվել են արագ արձագանքման, շրջափակման և անձի պաշտպանության գործողությունների տարբեր տարրեր։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930