Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերով ձևավորվել է աշխատանքային խումբ

Նոյեմբեր 04,2025 13:09

Հաշվի առնելով, որ Արցախի տեղեկատվական շտաբի էջում 2025 թվականի հոկտեմբերի 21-ին տեղադրված հայտարարության մասով մեծամասամբ դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերով, ուստի աշխատանքներն առավել արդյունավետ և թիրախային կազմակերպելու նկատառումերից ելնելով ձևավորվել է աշխատանքային խումբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի, այդ թվում ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների վերականգնման, ինչպես նաև քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված այլ իրավախորհրդատվական օգնություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով։

📍 Հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17ա
🕒 Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–17:00
📞 Հեռախոս՝  099 948765, 091 948765:

Արցախի տեղեկատվական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930