Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում՝ Ucom-ի ցանցը հասանելի է բնակչության ավելի քան 94 տոկոսին

Նոյեմբեր 04,2025 13:52

Ucom-ն ընդլայնել է իր 5G ցանցը ևս հինգ քաղաքներում՝ Արմավիրում, Եղեգնաձորում, Վարդենիսում, Գավառում և Թալինում` ընդգրկելով Հայաստանի քաղաքների 96 տոկոսը։ Արդյունքում, ընկերության ամենալայն 5G ծածկույթը հասանելի է արդեն 47 քաղաքներում, տասնյակ բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 94 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ ու հուսալի շարժական ինտերնետից՝ միանալով մեծ թվային աշխարհին։

«Ucom-ում մենք երբեք կանգ չենք առնում և շարունակաբար  արդիականացնում ենք ենթակառուցվածքները։ Դրա շնորհիվ Արմավիրը, Եղեգնաձորը, Վարդենիսը, Գավառը և Թալինը նույնպես միացան Ucom-ի 5G ցանցին, որն այսօր ամենալայն ծածկույթն ունի  Հայաստանում։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք  ջանքեր գործադրել՝ մեր բաժանորդների համար ամենաժամանակակից լուծումներն ու ամենահարմարավետ փորձառությունն ապահովելու համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ենթակառուցվածքների արդիականացումը շարունակում է մնալ Ucom-ի հիմնական առաջնահերթություններից։  Շարունակվող լայնածավալ արդիականացման արդյունքում Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլև միջազգային հեռահաղորդակցական ստանդարտներին համահունչ, հուսալի կապ։

5G-ն բերում է թվային կյանքի նոր մակարդակ, երբ բաժանորդները կարող են վայելել աշխատանքային և ուսումնական բարձրորակ տեսազանգեր, իրական ժամանակում կիսվել մեծածավալ տվյալներով և լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի տեխնոլոգիաներից։ Այն օգնում է ստեղծել կրթության, առողջապահության և աշխատանքի ավելի հավասար հասանելիություն՝ անկախ տարածությունից։

Պետք է նշել, որ այսուհետև Ucom-ի ցանցում 5G կապը կաշխատի նաև Samsung սմարթֆոնների այն մոդելներում, որոնք ունեն 5G ցանցին միանալու հնարավորություն և առնվազն Android 16 օպերացիոն համակարգ։

Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930