Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն հակասահմանադրական է համարել. կվերացվի զինված ուժերի, իրավապահ մարմինների ծառայողների, դատավորների՝ արհեստակցական կազմակերպության մասնակից դառնալու արգելքը

Նոյեմբեր 04,2025 14:34

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշման կատարմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննել է ոլորտում գործող կարգավորումը եւ համարել հակասահմանադրական: Խոսքը վերաբերում է ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաեւ դատավորների եւ ՍԴ դատավորների` արհեստակցական կազմակերպության մասնակից դառնալու համար գործող բացարձակ արգելքին: Այդ արգելքն առաջարկվում է վերացնել:

«Արհեստակցական միությունների մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը կարեւորել է նախագիծը, նշել, որ Կառավարությունը եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ակտիվ աշխատում են աշխատանքային իրավունքների ոլորտում բարեփոխումների ուղղությամբ: Դրան են ուղղված նաեւ հանձնաժողովում կազմակերպվող քննարկումները:

Քննարկվող օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մասնագիտական օրվա առթիվ շնորհավորել է սոցիալական աշխատողներին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930