Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվականները` Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել:
Նշվում է, որ 15 վագոնից կազմված գնացքը, որը տեղափոխում էր 1,048 տոննա ցորեն, Ռուսաստանից` Ադրբեջանի և Վրաստանի տարածքով հասել է Հայաստանի Դալարիկ կայարան, որտեղ նախատեսված է բեռնաթափումը։


















































