Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք միջոցների մեծ մասը կուղղվի գյուղատնտեսության ոլորտին

Նոյեմբեր 04,2025 17:42

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 4-ի համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի 2026 թվականի բյուջետային հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը:

Նախարարի խոսքով 2026 թվականի պետական բյուջեով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք միջոցների մեծ մասը՝ 39,4 մլրդ դրամը կուղղվի գյուղատնտեսության ոլորտին՝ 5 ծրագրի իրականացման համար:

Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ, մասնավորապես, գյուղատնտեսության խթանման գծով նախատեսված է 10,1 մլրդ դրամ, գուղատնտեսական հումքի մթերումների համար՝ 3,1 մլրդ դրամ, 700 մլն դրամ գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին է ուղղվելու, պետական աջակցություն ՀՀ գյուղծրագրերի իրականացմանը՝ 317 մլն դրամ, խաղողագործության ու գինեգործության պետական քաղաքականության ոլորտին կուղղվի 264 մլն դրամ, բույսերի պաշտպանության միջոցառումների համար՝ մոտ 29 մլն դրամ, սերմերի որակի ստուգմանը՝ 55,8 մլն դրամ, գյուղկենդանիների պատվաստման համար՝ 1,74 մլրդ դրամ, խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների համարակալման ու հաշվառման համար 2026 թվականի պետբյուջեից կհատկացվի 462 մլն դրամ:

Էկոնոմիկայի նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930