Իրանի ներկայացուցիչն ասաց՝ չի վստահում ԱՄՆ-ին, իսկ միջազգային համակարգում Իրանն ո՞ւմ է վստահում: Այսօր «Օրբելի ֆորումի» ժամանակ իրանցի փորձագետին այս հարցն ուղղեց Թոփչուբաշեւի անվան Բաքվի վերլուծական կենտրոնի տնօրեն եւ համահիմնադիր Ռուսիֆ Հուսեյնովը:
-Շատ արտասովոր է այդպիսի ձեւակերպում լսելը, քանի որ մեր նախագահը ազերի է, մենք բավականին կառուցողական հարաբերություններ ունենք բոլոր հարեւանների հետ: Մեր սահմանը բաց է Ադրբեջանի հետ, ինչո՞ւ է այդ հարցը ընդհանրապես կարեւոր, կբացատրե՞ք,- այսպես արձագանքեց հարցին իրանցի փորձագետը:
-Միջազգային համակարգում բոլոր երկրներն իրենց ազգային շահերով են շարժվում, որոնք պարտադիր չէ՝ Իրանի շահերի հետ համընկնեն: Եթե դիտարկենք Միջին Արեւելքը, Հարավային Կովկասը, կան ինչ-որ երեւույթներ, որոնք Իրանի ազգային շահերի դեմ են: Մեկ երկրին վստահելը, այլ երկրին չվստահելը կարող է շատ բարդ լինել,-իր հարցը այսպես բացատրեց ադրբեջանցի Հուսեյնովը:
– Ասածս այն է, որ երբ ծանրագույն պատժամիջոցների ես ենթարկված պատմության ընթացքում, արդյո՞ք դա նորմալ վիճակ է ՝ ոչ: Դուք ունեք հակամարտություն ՀՀ հետ, որը շատ ավելի թեթեւ է, քան մեր հակամարտությունը ԱՄՆ հետ…եթե ազգային շահերն ենք հետապնդում, իսկ ո՞վ իր ազգային շահերը չի հետապնդում, ամեն երկիր ի ազգային շահերն է հետապնդում, բնական է: Միգուցե դա հակասում է ա՞յլ պետությունների ազգային շահերի հետ: ԱՄՆ-ն բացառապես այլ սուբյեկտ է, նրանք իրենց ազգային շահերը նաեւ պարտադրում են, միգուցե ինչ-որ մարտավարական զրույցներ կամ քննարկումներ կան, բայց ո՞վ գիտի՝ ԱՄՆ-ն ո՞ր երկրին կռմբակոծի հաջորդը:
Կարդացեք նաև
Մենք ներքին թշնամանք չենք ունեցել երբեք, նրանց դիրքորոշումն է իրական հեղափոխության նկատմամբ, որ վատացրել է իրավիճակը: Իրանը նրանց հետ խնդիր չի ունեցել,- ասաց իրանցի փորձագետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































