Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ավելի բարձր ռեյտինգ կունենա՝ նա էլ կզբաղեցնի առաջատար դիրքերը ՔՊ ցուցակում». ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 05,2025 10:13

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին նիստում որոշվել է՝ առաջիկա ընտրություններին կուսակցության ցուցակում ընդգրկվելը կարժենա 500 հազարից 1 միլիոն 500 հազար դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ում նախաձեռնությունն է այս ֆինանսական պահանջը, եւ ինչ սկզբունքով կկազմակերպվի ցուցակում թեկնածուների հերթականությունը։ ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ցուցակում ներառելու համար կուսակցությունը կսահմանի առաջադրված անդամների հստակ քանակ (օրինակ՝ 300 հոգի), ովքեր պետք է վճարեն նախատեսված 500 հազար կամ 1,5 միլիոն դրամը, եւ ընտրություններից հետո, հավաքած արդյունքների հիման վրա, կձեւավորվի նրանց հերթականությունը։ Մանավազյանը հավելեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է. «Կուսակցությունում կկայացվի քվեարկություն. ով ավելի բարձր ռեյտինգ կունենա՝ նա էլ կզբաղեցնի առաջատար դիրքերը ցուցակում», – պարզաբանեց նա։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930