Գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, մասնակցել է արցախյան պատերազմներին, վնասվածքներ է ստացել: Նա «Հրապարակին» պատմում է, որ, լինելով արցախցի, այժմ իր կյանքն ու ժամանակը նվիրել է բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու գործին:
– Փաշինյանի իշխանությունը զինվորական ծառայությունը դարձրեց 1,5 տարի՝ նախկին 2 տարվա փոխարեն: Այդպես հնարավո՞ր է հզորանալ եւ առաջ անցնել թշնամուց:
– Ես զինվորական եմ, բանակը շատացնեն, թե պակասեցնեն, բան չի փոխվելու, պիտի բանակի որակը փոխեն: Կրճատումը կարեւոր չէ, ես որակի կողմնակից եմ, թող քիչ լինենք, բայց՝ որակյալ, ուժեղ, մարտական: Տեխնիկան զարգացել է, ամեն ինչ զարգացել է աշխարհում, բայց մենք հետ ենք գնացել: Ես մարտական հատուկ նշանակության զորքի հիմնադիր-հրամանատար եմ, բայց իմ խնդիրները լուծել եմ փոքր քանակությամբ մարդկանց հետ: Քանակին երբեք ուշադրություն չեմ դարձրել: Թուրքերն են միշտ քանակին ուշադրություն դարձրել:
– Եթե քանակն էական չէ, ինչո՞ւ են մարդկանց պարտադրում՝ տուն-տեղ, աշխատանք թողնել եւ մասնակցել վարչական հավաքներին:
Կարդացեք նաև
– Երկու տարի է՝ ես ամեն ինչից հեռացել եմ: Եթե մի բան փոխում են, պետք է անպայման լրացնել այն:
– Բոլորն ուզում են, որ բանակն ուժեղանա, բայց ինչպե՞ս:
– Մարտական պատրաստակամությունը, մարտական ոգին: Զինանոցում պետք է լինեն ամենաարդիական զենքերը, այդ քոսոտ, էժան զենքերը չպետք է հավաքենք, բերենք Հայաստան: Ամեն ինչ պետք է լինի որակյալ: Հայ ազգը միշտ էլ հայրենիքի համար ոտքի է կանգնել: Ով էլ որ իշխանության գլխին լինի, մեկ է` մեր ազգը ծանր պահերին ոտքի է կանգնում: Միշտ էլ կռվողներ լինելու են: Եթե հայը Հայաստանի համար չկռվի, վստահ եղեք, որ ուրիշներն են կռվելու մեր հողերի համար:
– Արցախի համար էլ կռվեցին, բայց մեկ է` հանձնվեց:
– Այո, Արցախում լավ էլ կռվել են, կռվել է ողջ հայ ազգը, ոչ միայն ղարաբաղցիները: Պարզապես մենք շատ թույլ էինք տեխնիկապես: Մենք մի հատ դրոն չունեինք: Մեզ վերեւից էին խփում: Մենք թուրքի հետ այս անգամ չենք կռվել, մեզ խոցել են օդից:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































