Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումները բազմասերիանոց օպերացիաների է վերածում. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 05,2025 11:36 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս գործերի տակ բացի քաղաքական կոնտեքստից այլ բան գոյություն չունի.

Իշխանությունն ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումները բազմասերիանոց օպերացիաների է վերածում` ոստիկանական գործողություններից մինչև դատական ատյաններ:
Օրինակ՝ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերը, որոնք հիմնված են կեղծ մեղադրանքների և մտածածին իրողությունների վրա, 7 տարուց ավելի է անպտուղ շարունակվում:

Այս գործերի տակ բացի քաղաքական կոնտեքստից այլ բան գոյություն չունի և որքան էլ իրավապահները ջանքեր են գործադրում «постставной» դեմքեր ներգրավելու ու գործի գեղարվեստական մասն ապահովելու համար, դրանք տարբեր փուլերում փլուզվում են:

Սակայն իշխանության համար նվազագույն խնդիրը քաղաքական գործերի շարունակականության ապահովումն է` կոնկրետ անձանց հնարավորինս քաղաքականությունից դուրս պրոցեսներով ծանրաբեռնելու և թեման քարոզչական նպատակներով օգտագործելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930