Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյան. Բավական է մեր հայրենակիցներին սպանած, էթնիկ զտումներ իրականացրած և բանտերում խոշտանգող Ադրբեջանի իշխանություններին սրբադասեք մեր երկրում

Նոյեմբեր 05,2025 11:49

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Մերձիշխանական շրջանակները ցնծում են. Ադրբեջանից ցորեն է գալիս Հայաստան։

Այդ թեմայի վերաբերյալ իմ կարծիքը ստորև։

Իշխանությունները փորձում են հասարակությանը ներկայացնել մի իրավիճակ, իբր երկիրը սովի մեջ է, ցորեն չկա, և ահա՝ իբր ի ուրախություն բոլորիս, Ադրբեջանը թույլ է տվել, որ ղազախական ցորենը իր տարածքով անցնի Վրաստան ու գա Հայաստան։

Բնականաբար, սա արվում է առաջիկա ընտրություններից առաջ՝ սոցիոլոգիական պատկերը «շտկելու» նպատակով։ Եվ դեռ նմանատիպ քայլեր անպայման կլինեն Էրդողանի և Ալիևի կողմից․ նրանք փորձելու են օգնել գործող իշխանությանը կորցրած ընտրողներին հետ բերելու հարցում։

Մյուս դրդապատճառն էլ Զանգեզուրի միջանցք ստանալու մասին Ալիևի հայտարարությունները մեղմելն է՝ դրական քայլի իմիտացիայով։

Սա ամբողջությամբ կեղծ պատմություն է։
Իբր Հայաստանը ցորենի ճգնաժամի մեջ էր, ժողովուրդը սովամահ էր լինում, իսկ Ադրբեջանը օգնության ձեռք մեկնեց։

Կա նաև մեկ այլ ստոր միտում՝ նսեմացնել 90-ականների հաղթանակները։ Այո՛, այն ժամանակ ցորեն չի եղել, և բերվել է Թուրքիայի տարածքով, բայց մենք հաղթած պետություն էինք։ Ինչպե՞ս կարելի է այդ ժամանակաշրջանը համեմատել այսօրվա պարտված, նվաստացած և ամեն ինչ միակողմանի զիջած Հայաստանի հետ։

Բավական է մեր հայրենակիցներին սպանած, էթնիկ զտումներ իրականացրած և բանտերում խոշտանգող Ադրբեջանի իշխանություններին սրբադասեք մեր երկրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930