ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին ԱԺ-ում կայացած 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ մի շարք հարցեր ուղղեց՝ սկսած Միքայել եւ Բագրատ սրբազանների ու այլ քաղբանտարկյալների գործերից մինչեւ Հովհաննավանքի թեմայով իրավապահների խառնվելուն: Պատգամավորն առաջարկեց նշումներ անել՝ բոլոր հարցերին պատասխանելու համար:
«Եթե 2 տարի անց պարզվել եք, որ Միքայել սրբազանը հեղաշրջման կոչ է արել եւ պետք է դատապարտվեր, իսկ նախկինում այլ կարծիք եք ունեցել, նշանակում է՝ դուք գրեթե 2 տարի հանցավոր անգործություն եք դրսեւորել, այդ հանցավոր անգործության համար ո՞վ պետք է պատասխանատվություն կրի, եթե այստեղ, իհարկե, քաղաքական ենթատեքստ չեք տեսնում »,- հեգնեց պատգամավորը:
Կարդացեք նաև
«Վերջերս Հովհաննավանքում կարգալույծ եղած հոգեւորականի կողմից «պատարագ» էր կազմակերպված: Կիրակի օրով քննիչը որոշում է կայացնում, որ 10-ից ավել հոգեւորականներ պետք է կանչվեն քննչական կոմիտե հարցաքննության, ես խնդրում եմ հիմա մեկնաբանեք՝ ինչպիսի հրատապություն էր դա, որ հենց կիրակի օրը բոլոր հոգեւորականները պետք է տարածքում չլինեին: Կիրակի օրով նման իմպերատիվ անհրաժեշտություն որտեղի՞ց էր առաջացել:
Հաջորդը՝ երբ գնացել էին խուզարկությունների հոգեւորականների տուն, օրինակ` Բյուրականի հոգեւորականը վերջերս հարցազրույցի ժամանակ ասում է՝ երբ քննիչները եկել են իրենց տուն, իմիջիայլոց, այդ ընթացքում նույնիսկ երեխաների պլանշետներն են վերցրել ու չեն վերադարձրել) խուզարկություն իրականացնելիս մարդը գիշերազգեստով է եղել: Ուզում եմ հստակ ընդգծել՝ հոգեւորականը գիշերազգեստով է եղել, քննիչին ասել է՝ թույլ տվեք գոնե փոխեմ շորերս, քննիչը թույլ չի տվել…Սա ի՞նչ մոտեցում է, ի՞նչ տրամաբանություն է: Մեկ էլ 30-ականներիին էր ՆԿՎԴ-ն մտնում ու նման գործողություններ էր իրականացնում հոգեւորականների նկատմամբ…Այսինքն, էդ քննիչը մտածել է, որ եթե հոգեւորականը իր գիշերազգեստը փոխի, հետո նստեն՝ խոսեն, մեծագույն ողբերգությո՞ւն էր տեղի ունենալու… »:
Արթուր Պողոսյանը մասնավորապես պատասխանեց. «…Երբ ծանուցված անձը չի գալիս և երբ դա հարգելի չէ, քննիչն արդեն բերման ենթարկելու մասին որոշում է կայացնում: Բա ինչի՞ չեք նշում, որ երբ իրենք հայտարարություն տարածեցին, որ մասնակցելու են, դրան չհաջորդեց բերման ենթարկելու մասին որոշում կայացնելը, ինչի՞ չեք նշում, եթե ըստ Ձեզ, քննիչի՝ էդ օրը ծանուցում ուղարկելն այլ գործոնով էր պայմանավորված…»:
Նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































