Լրահոս
Օրվա լրահոսը

Տրամադրել են կեղծ փաստաթուղթ, իբր զորակոչիկի մոտ առկա է Պարբերական հիվանդություն. 3 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է հանձնվել

Նոյեմբեր 05,2025 12:42

«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊ ընկերության տնօրենը, նույն կենտրոնի աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչը և բժիշկ-գենետիկը, ընդգրկված լինելով 2021 թվականի ձմեռային, 2023 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կազմում, օգտագործելով մեկ այլ անձի՝ Գ.Հ.-ի` Պարբերական հիվանդության առկայության մասին արյան նմուշի գենետիկական հետազոտության արդյունքները, զորակոչիկ Ս.Մ.-ին տրամադրել են կեղծ փաստաթուղթ, իբրև Ս.Մ.-ի մոտ առկա է Պարբերական հիվանդությունը:

Արդյունքում՝ Ս.Մ.-ն խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում (դատախազը Ս.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հանձնել է դատարան):

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի վերոնշյալ աշխատակիցները մեկ այլ զորակոչիկ Մ.Պ.-ին «օգնելու» անձնական դրդումներից ելնելով, օգտագործելով ինքնությունը չպարզված անձի արյան նմուշի գենետիկական հետազոտության արդյունքները, 2023 թվականի դեկտեմբերի 6-ին կազմել, ստորագրել, հաստատել և հանձնել են Մ.Պ-ի առողջական վիճակի հետազոտման ակտ, որի հիման վրա՝ Մ.Պ.-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ խուսափելով վերոնշյալ զորակոչից (նախաքննության ընթացքում հերքվել է Մ.Պ.-ի մոտ առողջական որևէ խնդրի առկայությունը, Մ.Պ.-ն զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության):

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊ ընկերության տնօրենի, նույն կենտրոնի աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչ և բժիշկ-գենետիկի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու օժանդակություն), գործող Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու օժանդակություն), իսկ Գ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու օժանդակություն) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործել):

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 4-ին «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի վերոնշյալ անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930