Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է՝ շարքային զինծառայողների 700 հազար հավանական աշխատավարձը ներկայացնելով փաստ․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 05,2025 12:08

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մանիպուլյացիայի է գնում՝ հնարավորությունները որպես փաստ ներկայացնելով՝ հիմքում ունենալով առաջիկա ընտրական գործընթացները․ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Այսօր առավոտյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2025-ի Հայաստանում պայմանագրային շարքային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700 հազար դրամ աշխատավարձ։

Տիգրան Աբրահամյանը մանրամասնում է՝ դա հավանական է այն պարագայում, եթե ատեստացիոն քննությունները «5» են ստանում։ ՀՀ ԶՈՒ-ում ատեստացիայի համակարգի ներդրումից հետո, որտեղ սանդղակով նախատեսված են նաեւ աշխատավարձերը, բանախոսը ծանոթացել է ընթացքին ու դինամիկային․ «Այն, որ 40 տոկոսից ավելի մարդ ատեստացիայի քննություն չի անցնում, խոսում է զորքում առկա մարտական պատրաստության վիճակի մասին, քանի որ դա ենթադրում է ատեստացիայից դուրս 6 ամսյա քննությունների շրջափուլ»։

Հարց հնչեց նաեւ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների մասին, որտեղ նա Սեւանը «Գյոկչա» է անվանում։

«Ադրբեջանի նախագահը հանրայնացրել է մի բան, որ նրանց քարոզչական նարատիվներում վաղուց է եւ շարունակվում է վաշինգտոնյան համաձայնություններից հետո։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմավարական պլանավորման մեջ ՀՀ-ն՝ այսօրվա սահմաններով գոյություն չունի, եւ ինչ-որ մի փուլում փորձելու է դա իրականացնել»,- ասաց նա՝ հավելելով, որ իր այսօրվա կեցվածքով ադրբեջանական իշխանությունը փորձում է անկյուն մղել ՀՀ իշխանություններին՝ բերել մի այնպիսի դաշտ, որտեղ իրենց պարտադրվածը արագ կիրականացնեն՝ նկատի ունենալով առաջիկա ընտրական փուլը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930