Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող 8-18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես են գալիս տղաների 18, 16, եւ 14 տարեկանների պայքարին մասնակցող շախմատիստները։
Խաղացվել է վեց տուր։ 18 տարեկանների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը եւ միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 4,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 4-րդ եւ 7-րդ տեղերում։
16 տարեկանների պայքարում միջազգային վարպետ Բենիկ Աղասարովը 5,0 միավորով 6-րդն է, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը 14 տարեկանների մեջ 4,5 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































