-Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որեւէ մտահոգիչ դրույթ կա: Հետեւաբար, մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ ու չենք բանակցում սրա շուրջ,- այսօր «Օրբելի ֆորումի» ժամանակ պատասխանելով ադրբեջանական ՏԱՍՍ գործակալության լրագրողի հարցին` պատասխանեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ինքը լրագրողի փոխարեն հարցը չէր ձեւակերպի այնպես, որ ստացվեր Բաքվի պաշտոնական խոսույթը:
Նախարարի խոսքով՝ խաղաղությունը հաստատված է , էական հարցերի շուրջ համաձայնեցումները կան, բայց կան հարցեր, որոնց շուրջ երկու երկրները չեն համաձայնում. «Հիմա սա այդ հարցերից մեկն է… այս կտորով համաձայնություն չկա: Բայց այդ նույն խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նաեւ լրացնելով ղեկավարների ստորագրած հռչակագիրը՝ արձանագրեցին խաղաղության հաստատումը: Ինչ նպատակ ունի այդ համաձայնագիրը մենք նախաստորագրմամբ հասել ենք: Մենք ՝ՀՀ եւ Ադրբեջանի ժողովուրդներս, վարելու ենք խաղաղությունը սահմանին»:
Անդրադառնալով Կարս-Նախիջեւան երկաթուղու ժամկետների վերաբերյալ հարցին՝ Միրզոյանը դժվարացավ ժամկետներ նշել, բայց ասաց՝ այսօր էլ ամերիկյան կողմի հետ քննարկում են պայմանագրերը, տեխնիկական լուծումները, իրավական ձեւակերպումները:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































