Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մխիթարյանի վերաբերյալ որևէ նման փաստական հանգամանք չի ներկայացվել. փաստաբանը հերքում է քննչական կոմիտեի ղեկավարի հայտարարությունը

Նոյեմբեր 05,2025 15:51

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը` ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով փաստաբան Ռուբեն Մխիթարյանի դեպքի առնչությամբ պատգամավորների հարցադրմանը նշել է. «մենք ունենք փաստական տվյալներ, որ որոշակի բռնությանը նմանվող գործողություններից հետո տեսախցիկների առջև, որպեսզի քողարկի իր գործողությունները նման ձևաչափով ձեռքերը վերև է պարզել (….) իր արարքի իրավական գնահատականի մեջ այդ ամենը արտացոլված է»:

Հաշվի առնելով, որ ՔԿ ղեկավարը հրապարակային դիրքորոշում է ներկայացրել հարցի կապակցությամբ` ստիպված ենք հրապարակային պատասխանել:

Այսպես, պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ որևէ նման փաստական հանգամանք չի ներկայացվել, չի քննարկվել և նման որևէ հանգամանքի վերաբերյալ պնդում արարքի իրավական գնահատականի մաս չի կազմել:

Մնացած մանրամասներին այս փուլում չենք կարող անդրադառնալ` նախաքննական գաղտնիքի ռեժիմից ելնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930