Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության ապահովում» ծրագրի իրականացման համար 2026 թ.-ին ակնկալվում է ավելի քան 3 մլրդ դրամի ֆինանսավորում. Արթուր Նահապետյան

Նոյեմբեր 05,2025 16:33

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 5-ին կայացած համատեղ նիստում ներկայացրել է «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բյուջետային ծրագիրը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշել է, որ 2026թ. բյուջետային ֆինանսավորման հայտում ներառված է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության ապահովում» ծրագիրը, որի նպատակն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը վերապահված քրեական վարույթների քննության իրականացումը և «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված համապատասխան գործառույթների ապահովումը: Հիշյալ ծրագրի իրականացման համար 2026 թվականին ակնկալվում է 3 մլրդ 516.9 մլն դրամի չափով ֆինանսավորում, ինչը 2025 թվականի հաստատված բյուջեի համեմատ աճել է 53.1 միլիոն դրամով կամ շուրջ 1,5 %-ով:

Ըստ Արթուր Նահապետյանի՝ ծրագրով կիրականացվի 3 միջոցառում՝ «Կոռուպցիոն հանցագործութունների բացահայտում և քննություն», «Հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ», «Վերապատրաստման և հատուկ ուսուցման կազմակերպում»:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930