Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռի և Վազգեն սրբազանի տեսակետները Հովհաննավանքի արարողության վերաբերյալ չեն համընկնում

Նոյեմբեր 05,2025 17:40

«Ազատություն». Այն, ինչ Մայր Աթոռը պաշտոնական հաղորդագրությամբ սրբապիղծ բեմականացում է համարում, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն անվանում է պատարագ. խոսքը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կատարած ծեսի մասին է:

«Վարչապետը ազատ է, վարչապետը ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ցանկացած տեղ պատարագների, հոգևոր արարողության: Մենք ազատ երկրում ենք, և բնականաբար՝ կարող են գնալ և մասնակցել. ցանկացած մարդի, ցանկացած մարդի որոշումն է դա», – «Ազատության» հետ զրույցում ասաց Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդը:

Հարցին՝ «սա պատարա՞գ է, ըստ Ձեզ, սրբազան», Վազգեն սրբազանն արձագանքեց. – «Պատարագ չի՞: Հիսուսը ասում է՝ «որտեղ իմ անունով երկու-երեք հոգի հավաքվում են, ես այնտեղ եմ», հիմա դրա անունը կդնեք պատարագ, ժամերգություն, թե հոգևոր երաժշտության օր՝ դա տարբեր է»:

Դիտարկմանն էլ, որ Մայր Աթոռն այն պղծություն է համարել, Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդը հակադարձեց. – «Դուք գնացեք հարցրեք ով համարել է: Ես Մայր Աթոռն ե՞մ: Այո, [Մայր Աթոռի միաբաններից եմ], բայց Մայր Աթոռը ուի իր պաշտոնական արտահայտությունը, թող Մայր Աթոռը պատասխանի այդ ամենը»:

Վազգեն արքեպիսկոպոսի տեսակետը, ստացվում է, տարբերվում է Մայր Աթոռի պաշտոնական տեսակետից: Էջմիածինն այդ արարողություններն անվավեր է համարում, նշում, որ Հովհաննավանքը պիտի վերասրբագործվի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930