Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում». Ալիևի «խաղաղասիրական» ելույթից հետո «AZ TV» պետական հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել

Նոյեմբեր 05,2025 17:52

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում. ահա թե ինչպես են հայերը կեղծել պատմությունը, փաստերը բացահայտվել են»։ Այս վերնագրով տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը։ Սա արվել է Ալիևի վերջին «խաղաղասիրական» ելույթից հետո։

Այսինքն՝ հրահանգվել է նոր արշավ սկսել՝ ցույց տալով, որ Հայաստանի դեմ զավթողական հայեցակարգը ուժի մեջ է։ Իհարկե, մի կողմից կարելի է ուղղակի ապշել, թե ինչպես Արցախի դեմ պատերազմ սանձազերծած, Արցախի հայերի դեմ էթնիկ զտում իրականացրած, Հայաստանի դեմ ագրեսիա սանձազերծած, ՀՀ տարածքները օկուպացրածները այսքան անթաքույց ցույց են տալիս իրենց ծրագրերը, բայց մյուս կողմից էլ հասկանալի է՝ իրենց ՀՀ իշխանությունները մաքրում են բոլոր պատերազմական հանցագործություններից, անհարկի զուգահեռներով «նորմալ» դարձնում իրենց զավթողական պահանջները՝ առնվազն ականջի համար «ընդունելի»։

Դե իսկ ինչո՞ւ չոգևորվեն, չէ՞ որ ՀՀ ղեկավարը բոլոր միջազգայիններին ասում է՝ խաղաղությունը եկել է, բանակի հետ կապված էլ «ֆանտաստիկ» ռեֆորմներ են անում։ Այնպես որ, զավթողական կոնցեպտը նոր թափ է հավաքում Ադրբեջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930