Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակության հետ։
Դավիթ Կարապետյանը ողջունել է Եվրոպական միության կողմից ներկայացված ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագիրը՝ նշելով, որ այն կարևոր առաջընթաց է երկկողմ հարաբերությունների խորացման, շարժունակության և մարդկանց միջև շփումների, միջմշակութային, ակադեմիական և մասնագիտական կապերի խթանման ուղղությամբ:
Ընդգծվել է Հայաստանի հանձնառությունը Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը, որը համահունչ է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:
Կարդացեք նաև
Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում վերջերս գրանցված ձեռքբերումները:
Գլխավոր քարտուղարն անդրադարձ է կատարել քաղաքացիական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողովին ներկայացված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարության նորաստեղծ Եվրոպական ինտեգրման հարցերով վարչության ստեղծմանն ուղղված քայլերին, ինչը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման արտացոլումն է:
ՀՀ ԱԳՆ



















































