Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆ․ Նանսենից հարյուր տարի անց պատմությունը կրկնվեց՝ արցախահայությունը բռնի տեղահանվեց ու հայրենազրկվեց. Նաթան Սրբազան

Նոյեմբեր 05,2025 20:00

Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունեց «100 տարի անց. Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» միջազգային գիտաժողովի մասնակիցներին՝ նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի և նրա հանձնախմբի Հայաստան այցելության 100-ամյակին:

Երևանի Ֆ․ Նանսենի թանգարանի  տնօրեն տիար Ժորա Հակոբյանը, ներկայացնելով հյուրերին, Սրբազան Հորը տեղեկություններ փոխանցեց գիտաժողովի աշխատանքների ու արձանագրված արդյունքների մասին։

Նաթան արքեպիսկոպոսը ողջունեց գիտաժողովի անցկացման նախաձեռնությունը՝ ներկաներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները։

Անդրադառնալով հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական առաքելությանը՝ Սրբազան Հայրն ընդգծեց վերջինիս անուրանալի ավանդը ցեղասպանությունից փրկված հայ փախստականներին և որբացած երեխաներին ցուցաբերած խնամքի ու նրանց վերաբնակեցման գործում։

Այս առնչությամբ Նաթան Սրբազանը ցավով արձանագրեց, որ Ֆ․ Նանսենից հարյուր տարի անց պատմությունը կրկնվեց՝ արցախահայությունը բռնի տեղահանվեց ու հայրենազրկվեց։ Նաթան արքեպիսկոպոսը նշեց, որ այս իրականության հանդիման Նանսենի ոգին, իբրև համամարդկային խղճի ձայն և մարդասիրության ու արդարության խորհրդանիշ, մեր ժամանակների համար բարոյական ուղեցույց է՝  հաստատուն մնալու սիրո, կարեկցանքի և ճշմարտության ճանապարհին։

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930