ԲԴԽ-ից տեղեկացնում են՝ մահացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Ռուբեն Ներսիսյանը։
«Ցավով հայտնում ենք, որ մահացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Ռուբեն Ներսիսյանը։Նա դատավորի պաշտոնում աշխատել է 1999-2023 թվականներին։Ռուբեն Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2025 թ. նոյեմբերի 6-ին, ժամը 17։00-20։00-ը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 7-ին, ժամը 13։00-ին նույն վայրից։
Ցավակցում ենք Ռուբեն Ներսիսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։


















































