«Եթե ընտրություն լինի Փաշինյանի եւ Ռուսաստանի միջեւ, ես կնախընտրեմ Փաշինյանին»: Այս թեզն են առաջ քաշում իշխանության քարոզիչները, որոնք «շարքային քաղաքացի» են ձեւանում: Նախ՝ այդ հակադրությունը կոռեկտ չէ՝ համեմատել կարելի է նույնատիպ երեւույթներ, ասենք՝ տանձը՝ խնձորի հետ, «Սամսունգ» հեռախոսն iPhone-ի հետ, բայց ոչ տանձը` Iphone-ի:
Հետեւաբար, անձին պետք է համեմատել անձի, իսկ պետությունը՝ պետության հետ: Փաշինյանի կամ ավելի ճիշտ՝ նրա ղեկավարած ուժի այլընտրանքն ովքեր են: Իմ կարծիքով՝ բոլոր իրապես ընդդիմադիր քաղաքական ուժերը: Քարոզչական վերոհիշյալ թեզի մեջ ակնարկ կա, որ Փաշինյանի բոլոր ընդդիմախոսները ղեկավարվում են Կրեմլի կողմից: Հօգուտ այդ կանխադրույթի որեւէ լուրջ ապացույց չի բերվում:
Երկիրը պետք է համեմատել երկրի հետ: Ռուսաստա՞ն, թե՞… Իշխանությունը, որպես այլընտրանք, մեզ դեմ է տալիս Ֆրանսիային, ԵՄ-ն, ԱՄՆ-ը: Բայց այդ երկրների կամ կառույցների շահագրգռվածությունը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններում նվազագույն է: Իրական շահագրգիռ կողմը, բնականաբար, Թուրքիան է եւ Ադրբեջանը, որոնց «փաստաբանությամբ» մեծ սիրով աշխատում են ներկայիս իշխանությունները:
Իշխանական քարոզչության եւս մի նմանատիպ հնարք՝ կա՛մ Փաշինյան, կա՛մ պատերազմ: Այստեղ նիկոլականները խաղում են մարդկանց՝ շատ բնական վախերի հետ: Իրականում դա, ինչպես հիմա ընդունված է ասել, կեղծ օրակարգ է:
Կարդացեք նաև
Խաղաղություն կարող է լինել ե՛ւ Փաշինյանի ժամանակ, ե՛ւ առանց Փաշինյանի: Երկրորդ դեպքում խաղաղությունը կարող է լինել ավելի արժանապատիվ: Պատերազմ կարող է լինել ե՛ւ Փաշինյանի իշխանության օրոք, ե՛ւ իշխանափոխությունից հետո: Երկրորդ դեպքում մենք գուցե պատերազմին ավելի պատրաստ կլինենք, գոնե՝ հոգեբանորեն, որովհետեւ այնքան կոտրված, ջարդված, հուսահատված չենք զգա մեզ, ինչպես հիմա ենք զգում: (Իշխանությունն ամեն ջանք ներդնում է, որ պառակտվածությունը, խեղճությունը, թուլությունը, պարտված լինելը որպես «հաղթանակ» ընկալելը դառնա մեր հասարակության մենթալիտետը):
Այնպես որ խաղաղությունը, որն իբր բերել է Փաշինյանը, նախընտրական հաղթաթուղթ սարքելը, մեղմ ասած, անբարեխղճություն է: Խաղաղության եւ պատերազմի խնդիրները, եկեք ընդունենք, հաճախ լուծվում են Երեւանից եւ Բաքվից բավականին հեռու: Մեր ուժերի շրջանակներում է՝ ապահովել հնարավորինս արժանապատիվ խաղաղությունը եւ, մյուս կողմից, հնարավորինս լավ պատրաստվել պատերազմի: Վարչապետի պաշտոնում ունենալով Նիկոլ Փաշինյանին, իսկ ԱԺ-ում՝ ՔՊ-ին՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը հնարավոր չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով



















































Արդարեւ, ընտրութիւնը – եթէ ընտրութիւն մը կայ… – ՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ է:
Այդպէս է սակայն, եթէ, ԵԹԷ իրապէս, իսկական հակադրութիւն մը կայ Ռուսաստանի եւ Փաշինյանի միջեւ: Եթէ ոչ, Ռուսատանը մերժելու համար՝ Փաշինյանը ընտրողները, ամենախղճալի վիճակում են: Ֆրանսերէնով, անոնք կը կոչուին՝ «le dindon de la farce» :
Իսկ Թուրքիոյ եւ Ռուսաստանի միչեւ ընտրութեան հարցը, էական եւ հիմնական է միայն՝ ըստ տուեալ հայու ծագումին: Այսինքն, բացառապէս ներազգային խնդիր մըն է:
Արեւմտեան Հայաստանէն սերած հայերու համար, ամէն դէպքում, Ռուսաստանը նախընտրելի է: (Բացի անշուշտ Պոլիս մնացած, հայ ծագումով թուրքերից) : Իսկ Հարաւային Կովկասի հայերի 99%ին համար, Թուրքիան ոչ թէ նախընտրելի է, այլ շատ լաւ բան է, նրանք արդէն խնդիր չունեն ոչ Թուրքիո՜յ ոչ էլ վաբշե թուրքերի հետ:
Մ. Հայդուկ Շամլեան
‘Իշխանությունն ամեն ջանք ներդնում է, որ պառակտվածությունը, խեղճությունը, թուլությունը, պարտված լինելը որպես «հաղթանակ» ընկալելը դառնա մեր հասարակության մենթալիտետը’
Կամայական այլ երկրում սա բավական է, որ իշխանությունը լրիվ կազմով կալանավորվի…գոնե ուղարկվի պատմության աղբանոցը:
Այս աղետաբեր իշխանությունը ընդամենը գործիք է: Սա փաստ է:
Գործիք է, բայց ոչ Ռուսաստանի: Սա փաստ է:
Սա բավական է որոշում կայացնելու համար: Վերջակետ:
Պարոն Աբրահամյան, կարծում եմ օգտակար հոդված է թե ինչպես կարելի է 6 ամսում պատրաստել հաղթանակ.
‘How Mamdani built an ‘unstoppable force’ that won over New York’: https://www.theguardian.com/us-news/2025/nov/06/zohran-mamdani-campaign-new-york-democrats.
….In nine short months, Mamdani went from a virtually unknown assemblyman in the New York state legislature, ranking alongside “Someone Else” at the bottom of opinion polls, to mayor-elect.
Ռուսները մի խոսք ունեն ‘Не так страшен чёрт как его малюют’:
Նիկոլա նա կոլ կարելի է գահավիժել, պարզապես 6 ամիս համակարգված, համախմբված աշխատանք մինչև վերջին պահը: