Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ ուսուցիչների եւ զինծառայողների 700 հազար դրամ աշխատավարձի մասին

Նոյեմբեր 06,2025 12:46

2025 թվականի սեպտեմբերի արդյունքներով 2118 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ ստանում է 400-500 հազար դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ՝ 500-600, 22 ուսուցիչ՝ 600-700 հազար դրամ եւ երկու ուսուցիչ՝ 700 հազար դրամ եւ ավելի վարձատրություն․ այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց՝ այս աշխատավարձը ստանալու գործընթացում կա՞ն բաներ, որոնք միայն այդ երկու ուսուցչին են հասանելի, թե հնարավոր է բոլորն էլ ստանան այս վարձատրությունը։

«Բնականաբար, ինչը իրենք անում են եւ ստանում են, հասանելի է բոլորին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա խոսեց նաեւ շարքային զինծառայողների աշխատավարձերի մասին։ Երեկ հայտարարել էր, որ 2025-ի Հայաստանում շարքային պայմանագրային զինծառայողը 700 հազար դրամ է վարձատրվում։ Այսօր հստակեցրեց՝ նման վարձատրություն ստացողները 31-ն են։

Հիշեցնենք, երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «մանիպուլյացիա» էր որակել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով հնարավորը ներկայացվում է փաստ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930