Լրահոս
Օրվա լրահոսը

«Կես ժամից էլ բեռնատար մոտենա անցակետին թե Կոռնիձորի, թե Մարգարայի կողմից, պատրաստ ենք անցումը սպասարկել»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 06,2025 13:08

«Սպասում ենք երկրորդ շարժակազմին՝ Ղազախստան-Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ռուսական ցորենով  բեռնված գնացքը՝ 15 վագոն, ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։

Նա դա կարեւոր ու պատմական իրադարձություն որակեց՝ հավելելով, որ սա կարեւոր հանգրվան է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների ու Վաշինգտոնի հռչակագրի կետերի իրագործման առումով։

«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ հենց այսօրվանից, հենց վաղվանից Մարգարայից-Կոռնիձոր ու հակառակ ուղղությամբ՝ Ադրբեջանից Թուրքիա, Թուրքիայից Ադրբեջան ապահովել բեռնատարների տարանցումը։ Լիովին պատրաստ ենք, կես ժամից էլ բեռնատար մոտենա անցակետին թե Կոռնիձորի, թե Մարգարայի կողմից, պատրաստ ենք անցումը սպասարկել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ այս թեմային՝ ասելով, որ հետագայում է պարզվել, որ Ադրբեջանը հնարավորություն է տալիս նաեւ Ռուսաստանից եկող գնացքների համար. «Հիմա ՌԴ-ից այդ ճանապարհով որոշակի ապրանքախմբեր արտահանելու համար ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում։ Ըստ էության, հոսքերը սկսվում են վերադասավորվել Ադրբեջանով Հայաստան հասնելու համար, մինչդեռ Ղազախստանով նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել։ Հիմա պետք է գործնականում պարզել, թե արդյոք հակառակ ուղղությամբ ապրանքներն ինչպե՞ս են հոսելու, գնալու, այսինքն՝ Հայաստանից Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով՝ դեպի ՌԴ ու Ղազախստան։ Համոզված եմ, որ հընթացս հանրությունն այդ տեղեկատվությունը կիմանա»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ այս որոշումները էապես նպաստում են հայ-ռուսական, հայ-իրանական հարաբերություններին եւ ինքը ողջունում է ՌԴ-ի ակտիվությունն այս մասով՝ հիշեցնելով, որ երբ պայմանավորվածությունները նախնական փուլում էին, շատերը քննադատական եւ հեգնական ելույթներ էին ունենում, թե Հայաստանը ՌԴ-ի եւ Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ճանապարհով է գնում։

«Չեմ կարող պատասխանել, թե որ ընկերությունն է, ինչքա՞ն է վճարվել, վճարվե՞լ է, թե՞ չի վճարվել, կարծում եմ՝ մեր լրատվականից այդ հարցերը հնարավոր է պարզաբանել, որովհետեւ մանրամասներին չեմ տիրապետում»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ ո՞ր ընկերությունն է Ադրբեջանով ՌԴ-ից եւ Ղազախստանից ցորեն ներկրում Հայաստան։

ArmeniaSputnik–ի տվյալներով` ցորենի ներկրումը կատարում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերությունը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930