Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան Սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նոյեմբեր 06,2025 13:47

«Երևան Սիթի» սուպերմարկետում հրդեհի բռնկման օջախը KFC-ի տարածքից է։

Հրդեհը մարվել է․ նշել է փրկարար ծառայության տնօրենը:

«Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին։

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը»,- հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:

 

«2 փրկարար ծխահարվել է և բուժօգնություն ստացել «Երևան Սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհի մարման ժամանակ», – ավելի վաղ հայտնել էր ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930