«Թեկնածուները միշտ էլ առաջադրման վճար իրականացրել են։ Բա քարոզարշավ ենք իրականացնելու, ներդրում պետք է ունենանք, ո՞վ է ֆինանսավորելու։ Իհարկե, դրամահավաք էլ կանենք, ինչպես՝ նախորդներում, բայց եթե թեկնածություն ես դնում, պետք է ներդրում ունենաս։ Յուրաքանչյուրը կարող է կանխավարկածով իր միջավայրում դրամահավաք կազմակերպել եւ ներդրում անել»,-կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ նոր մոտեցում է համապետական ընտրություններին իր կուսակիցների թեկնածուների առաջադրումը․ առաջադրվող թեկնածուն պետք է վճարի 0.5 մլն դրամ, իսկ ոչ կուսակցականը՝ 1,5 մլն դրամ։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ 2017-ի հերթական ընտրություններում էլ իրենք նույն կանոնադրությամբ են առաջադրվել եւ պարզաբանեց՝ կուսակցականները պակաս են վճարում, քանի որ այս ընթացքում անդամավճար են վճարել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































