Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հստակ չպատասխանեց՝ կառավարությունը կգնի՞ ՀԷՑ-ը

Նոյեմբեր 06,2025 13:59

«Պետք է սպասենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը, դրանից հետո մեր մոտեցումները ձեւակերպենք»,- կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ կառավարությունը պատրաստվո՞ւմ է գնել ՀԷՑ-ը սեփականատիրոջից։

ՔՊ համաժողովում ՀԷՑ-ի մասով Նիկոլ Փաշինյանը երկու սցենար է նշել։ Ասաց՝ դրանք մնում են ուժի մեջ։

«ՀԾԿՀ-ի որոշումը կամ հնարավոր, կամ էլ անհնար է դարձնելու մեր մտածած սցենարները, կամ էլ դրանց վրա որոշակի ազդեցություն է ունենալու։ Որոշումից հետո նոր կկենտրոնացնենք։ Հարց է նաեւ ծագում, թե ինչքա՞ն է լինելու գինը, իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա կլինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ կառավարությունը շատ լրջորեն կքննարկի։ Եթե շատ մեծ կլինի գինը եւ ակնհայտ կլինի, որ պետական միջոցներով չենք կարողանալու դա իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930