Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչիկը 2021 թ.-ին փորձել էր խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից

Նոյեմբեր 06,2025 14:03

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի ամառային զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, զորակոչիկի հայրը մի խումբ անձանց հետ միասին, խորհուրդներ և ցուցումներ տալու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է որդու՝ հիվանդության սիմուլյացիայի և խաբեության այլ ճանապարհով հերթական զորակոչից խուսափելու փորձին:

Վերջինիս կողմից հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքերում, քանի որ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ որդին ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և մեկնել պարտադիր զինվորական ծառայության:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 6 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու փորձին օժանդակելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930