Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է պարզվի, որ այդ քարտեզի վրա Հայաստան կա, իսկ Ադրբեջան չկա»․ Փաշինյանը մեղադրեց լրագրողներին՝ Իլհամ Ալիեւի ասած քարտեզները չուսումնասիրելու մեջ

Նոյեմբեր 06,2025 14:32

«Մենք պետք է ամբողջության մեջ գնահատենք այդ հայտարարությունը։ Սա իմ գործառույթը չէ, ես սրա մասին պետք է չխոսեմ էլ, դրա մասին պետք է խոսեն լրատվամիջոցները, որոնք տեղեկատվությունը պետք է ճշգրիտ փոխանցեն, որ հարցը ճշգրիտ ձեւակերպվի, որպեսզի պատասխանն էլ ուղիղ լինի»,- կառավարության նիստից հետո, ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է ոչ հայանպաստ հայտարարությունները, որոնք ի ցույց են դնում այդ երկրի զավթողական քաղաքականությունը՝ հիշեցնելով, որ Ալիեւը Սեւանը «Գյոյչա» էր անվանել։

Նիկոլ Փաշինյանը զարմացած է՝ հայ լրագրողները չեն հանել Ալիեւի նշած քարտեզները, որպեսզի ուսումնասիրություն անեն՝ արդյոք կա՞ նման քարտեզ, թե՞ ոչ. «Իսկ եթե մեր լրագրողները հանեին այդ քարտեզները, կտեսնեինք, որ դրանք ինչքան աննպաստ կարող էին լինել Հայաստանի համար, երկու այդքան կարող էին աննպաստ լինել Ադրբեջանի համար։ Օրինակ, կարող է պարզվի, որ այդ քարտեզի վրա Հայաստան կա, իսկ Ադրբեջան չկա։ Իսկ դա ո՞նց մեկնաբանենք։ Դա անօգուտ գործողություն է։ Նույն կերպ էլ խալիֆայական քարտեզներում՝ ոչ Հայաստան կա, ոչ էլ Ադրբեջան»։

Ինչեւէ, ինքն այս ամբողջը անիմաստ քննարկում է համարում՝ հատկապես 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո. «Որ Վանաձորի անունը եղել է Կիրովական, իսկ Գյանջայի անունը եղել է Կիրովաբադ, ի՞նչ է դա նշանակում։ Դրանից հետեւությունն ի՞նչ է, ինձ դա հետաքրքիր չէ, քանի որ կա 2025-ի օգոստոսի 8-ի ստորագրած փաստաթուղթը եւ 2024 թվականի սահմանազատման հանձնաժողովի որոշումը։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ անուններն ադրբեջանական են, դրանք թուրքական, պարսկական, արաբական, մոնղոլական են»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել