Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլեր. Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը

Նոյեմբեր 06,2025 15:52

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Գյուլերը նշել է, որ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ վերջերս արված քայլերը ու հավելել, որ դա կարևոր հնարավորություն է Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարօրության զարգացման համար։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է հնարավորինս մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և անդորրի շարունակականության ապահովման գործում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930