Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ Արսեն Թորոսյանի ներկայացրած թվերից կարող ենք եզրակացնել, որ ծրագիրը տապալված է: 30 000 ընտանիքից հավաստագիրն իրացրել է 1200-ը, այսինքն` ընդամենը 4%-ը. Արեգա Հովսեփյան

Նոյեմբեր 06,2025 15:16

«Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի մեգապրոյեկտի հետքերով

Օրեր առաջ ՀՀ սոցապնախարար Արսեն Թորոսյանը խոսել է մի մեգապրոյեկտի մասին՝ արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին։

Նա նշել է, որ ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 միլիարդ դրամ, և այդ ծրագիրն ընթանում է բարեհաջող: Հիմա եկեք հասկանանք, թե ինչքանով է այն բարեհաջող:

1.Նախ, ծրագիրն իրականացվել է 0 ներառականության հիմունքով: Իշխանության ներկայացուցիչներն անընդհատ պնդում են, որ հանդիպումներ են ունենում արցախյան կողմի հետ, բայց թե ովքեր են նրանք՝ ոչ ոք չգիտի: Իսկ արցախյան ինստիտուտների ներկայացուցիչների հետ հազվադեպ հանդիպումները կրում էին բացարձակապես ձևական բնույթ, և մեր առաջարկությունների գերակշիռ մասը մերժվում էր:

Բացի այդ, կառավարության այդ որոշումն ընդունվել է օրենքի պահանջի ակնհայտ խախտմամբ, նախագիծը չի տեղադրվել e-draft-ում, հանրային քննարկումներ տեղի չեն ունեցել, ինչը հնարավորություն կտար արցախցիներին գոնե այդ ձևաչափով իրենց ձայնը լսելի դարձնելու:

2.Այս ծրագրի պահանջներն այնպիսին են, որ արցախցիները կարողանում են բնակարան ձեռքբերել հիմնականում երկրորդական շուկայից, ինչը նպաստում է երկրորդական շուկայի բնակարանների գների արհեստական և կտրուկ աճին:

Փաստացի, այդ բնակարանների տերերը, վաճառելով իրենց բնակարանները, հակված են լինում տեղափոխվել Երևան՝ նպաստելով ուրբանիզացիայի մակարդակի բարձրացմանը: Իհարկե, կա ավելի վատ սցենարը ևս, երբ մարդիկ պարզապես որոշակի գումար ունենալով գրպանում, արտագաղթում են:

3.Անգամ Արսեն Թորոսյանի ներկայացրած թվերից ելնելով, կարող ենք եզրակացնել, որ ծրագիրը ԼԻՈՎԻՆ ՏԱՊԱԼՎԱԾ է: 30 000 ընտանիքներից մինչ օրս հավաստագիրն իրացրել է 1200 ընտանիք, այսինքն` ընդամենը 4 %-ը: Իսկ ծրագիրն արդեն գործում է 1.5 տարի:

Կարծում եմ՝ պարզ է, որ եթե ծրագիրն իրապես ծառայեր արցախցիներին բնակարան ձեռքբերելուն, այդպիսով Մայր Հայաստանում մնալուն, հավաստագիրն իրացրածների թիվը շատ ավելին կլիներ:

Որպես ամփոփում, այդ ծրագիրը, որի համար նախատեսվում են հսկայական գումարներ, որևէ ավելացված արժեք չի ստեղծում պետության տնտեսության համար և չի նպաստում Հայաստանում արցախցիների մնալուն:

Իսկ այ թե որոնք են իրական նպատակները, թողնում եմ յուրաքանչյուրիդ դատողությանը:

Հ.Գ. Ես իմը ունեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930