Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականները դատապարտում են ՀՀ իշխանությունների հակասահմանադրական, հակաեկեղեցական ընթացքը

Նոյեմբեր 06,2025 16:03

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականները դատապարտում են
ՀՀ իշխանությունների հակասահմանադրական, աստվածամարտ, եկեղեցազավթ և հակաեկեղեցական ընթացքը, շինծու մեղադրանքներով հոգևորականների կալանավորումը և միտումնավոր վարկաբեկումը, Հայոց Եկեղեցու պաշտպանության համար իրենց ձայնը բարձրացրած ազնիվ հայորդիների հետապնդումներն ու ձերբակալումները:

Հորդորում են Եկեղեցու հավատավոր զավակներին լինել զգոն, չտրվել իշխանական սադրանքներին, չառաջնորդվել նենգաբար հանրայնացված ապականիչ ստով, որովհետև այն մերժելի է և Աստծուն ատելի։

Կոչ են անում համազգային միաբանությամբ կրողն ու պաշտպանը լինել ազգային ու հոգևոր արժեքների, հավատարիմ զավակն աստվածակառույց Ս. Էջմիածնի, լծակիցը ողջ զինվորյալ և ուխտապահ հոգևոր դասի՝ ի գլուխ ունենալով եպիսկոպոսապետ, ազգընտիր Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930