Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սարգսյանին ուղղված կեղծ մեղադրանքները քողարկելու համար իշխանությունը նոր սերիա է նկարում. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 06,2025 17:14

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Սերժ Սարգսյանի դեմ իշխանության 2-օրյա գրոհների` քաղաքական իշխանության, քննչականի, դատախազության «ճակատամարտների» հետևանքով, 3-րդ նախագահի դեմ «արխիվային» գործ թարմացվեց, իսկ նրա ազատ տեղաշարժը` երկրից ելքի տեսքով, սահմանափակվեց:

Նոր մեղադրանքի հիմքում դեռևս 2019 թվականին, այսպես կոչված, պարզաբանված հարց էր, իսկ գործով ցուցմունք տվողը դեռ նախաքննության փուլում էր հրաժարվել դրանից, այն համարելով թարգմանչական` իր կողմից տեխնիկական խնդիր:

Լսարանին տեսարաններ մատուցելու և տարիների ընթացքում նախագահ Սարգսյանին ուղղված զրպարտություններն ու կեղծ մեղադրանքներն ինչ-որ կերպ քողարկելու համար իշխանությունը նոր սերիա է նկարում, որն իրավական առումով նոր վախճանն է ունենալու, ինչ մյուս գործերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930