Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը դատարանն այսօր մերժեց: Այս մասին լրագրողներին հայտնեց Սարգսյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը: Նա պատմեց, որ միջնորդության համար հիմք էր հանդիսացել Սարգսյանի 85-ամյա հոր՝ Սիսիանի նախկին քաղաքապետի առողջական վիճակը, որն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում:
Վարդեւանյանը որպես այլընտրանքային խափանման միջոց առաջարկել էր տնային կալանք, գրավ՝ համակցված բացակայելու արգելքով: Ըստ նրա՝ դատարանը բոլորն էլ մերժեց. «Պատկերացրեք՝ մեզ մոտ մարդասիրության ինչ աստիճանի ճգնաժամ կա, որ այս միջնորդության դեմ առարկեցին հանրային մեղադրողները, որ վստահ եմ՝ գիտակցում են, որ 85 տարեկան Լավրենտի Սարգսյանը, որ մինչ այս պատմությունը առողջական խնդիրներ չի ունեցել, որդու հետ կատարվածը տեսնելով՝ իր մոտ առողջական խնդիրներ են առաջացել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































