Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան գիտեմ՝ մինչեւ հիմա էլ ենք հաց կերել ու էդ հացահատիկը եկել է Արցախից, շատ քիչ մասը արտադրվել է Հայաստանում, մյուս մասը ՌԴ-ից. Ղազարյանը՝ Ադրբեջանով ՀՀ եկած ցորենի բեռների մասին

Նոյեմբեր 06,2025 17:48

-Այստեղ հանցագործություն կատարած մարդ գոյություն չունի, կան 18 արդարներ, որոնք ներգրավված են քաղաքական գործընթացներում: Իսկ գլխավոր դերակատար Բագրատ սրբազանը նախաձեռնել է ամենամեծ ընդդիմադիր շարժումը՝ «Սրբազան շարժումը», որը կարող էր Փաշինյանին իշխանությունից հեռացնել: Նրա դեմ արշավը՝ քաղաքականից բացի, այլ իմաստ չունի,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ի պաշտպանություն Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստին եկած՝ «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը:

Անդրադառնալով «խաղաղության դարաշրջանի» մեկնարկին, որը ռուսական ցորենի տեսքով հասավ ՀՀ՝ պարոն Ղազարյանն ասաց. «Դա կուտ է, որ հավերին կերակրում են: Հենց հացահատիկ, գարի ցանում ես, որ հավերը հավաքվեն, որ հեշտ բռնես, մորթես: Էդ կուտը դրա մասին է: Ինչքան գիտեմ՝ մինչեւ հիմա էլ ենք հաց կերել ու էդ հացահատիկը եկել է Արցախից, շատ քիչ մասը արտադրվել է Հայաստանում, մյուս մասը ՌԴ-ից: Գեւորգ Պապոյանը չէ հացի գյուտի հեղինակը: Այսինքն՝ մի ժամանակ գալիս էր Ռուսաստանից, Վրաստանի տարածքով հիմա ինչ-որ Ադրբեջան էլ է ավելացել այդ երթուղում, չգիտես ինչու: Ադրբեջանն ավելացել է, իր բարի կամքի դրսեւորում է: Կարող էր բարի կամք չդրսեւորել, չավելանալ: Ե՛վ ՀՀ –ն, ե՛ւ Ղազախստանը, ե՛ւ ՌԴ-ն ԵԱՏՄ անդամ են: Հիմա մեր միասնական տնտեսական, մաքսային տարածքում ապրանքաշրջանառության համար մենք Ադրբեջանի կարիքը որտե՞ղ ունենք, չգիտեմ՝ Փաշինյանն ու Պապոյանն ինչով են բացատրում»:

Ըստ Ղազարյանի՝ Ադրբեջանի հայտնվելը քաղաքական իմաստ ունի, ուզում են ցույց տալ Ադրբեջանի բարեսրտությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Շշմում եմ երբ խելքը գլխին մարդիկ տխուր դեմքով, ցածր ձայնով ասում են. ‘Էհ, Հայաստանում մարդ չկա, որ վստահես իշխանության ղեկը:’
    Ստում են:
    Տեղացիներից Է.Ղազարյան, Ա. Թաթոյան, Բագրատ Սրբազան, …, Լ. Զուրաբյան,… բոլորն էլ հասուն, հայրենասեր, խելացի, հավասարակշրված անձնավորություններ են:
    Ցուցակը շատ ավելի երկար է:

  2. Հիշեցի, որ արցախցիք մերժեցին ազերիների ձեռքից սնունդը ընդունելու (եթե չեմ սխալվում բլոկադայի վերջին ամիսն էր):
    Սրան հետևեց էթնիկ քլինսինգը (հենց նիկոլի խոսքն էր):
    Ասածս էն ա, որ թուրքը մի կտոր բան տալու դեմը ադամանդ ա տանելու:
    Ցորենը Արցախից էր գալիս (նաև Ռուսաստանից…), մինչև Արցախը փուլ-առ-փուլ տրվեց Ազրբժանին:
    Ու հիմնադրվեցին Հայաստանի բլոկադայի լծակները` ցորեն, ջուր, մաքուր օդ… ու ‘մկանները’, միասնական ֆրոնտ կազմած Էկոակիտիվիստ-միլիտանտներ` ներսի և դրսի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930