Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգալույծ է հռչակվել Տարոն քահանա Հունանյանը

Նոյեմբեր 06,2025 17:52

Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ստորև ներկայացված հիմնավորումներով կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս՝

ա/ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից,
բ/ Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ,
գ/ Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին,
դ/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին,
ե/ Անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hasmik Harutyunyan says:

    շատ ճիշտ որոշում է, այսքանից հետո նրան էլ էր պետք անպայման հեռացնել եկեղեցուց, որովհետև սրանց մեջ որևէ խոնարհ հոգևորականի պատկեր չկար, անբարտավան, լկտի պահվածք և բացահայտ ստախոսություն։ Ճեմարան գնում են բանակից փախնելու համար, դրա համար պետք է ճեմարանին չտրվի տարկետում ոչ մի պարագայում

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930