Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը Վարուժան Ներսիսյանի ներկայությունը դատարան չէր ապահովել

Նոյեմբեր 06,2025 18:00

Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գործով նիստը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր չկայացավ։ Ոստիկանությունը Վարուժան Ներսիսյանի ներկայությունը դատարան չէր ապահովել։

Դատարանի ճշտած տեղեկություններով՝ ծանրաբեռնվածությունից ելնելովմ ոստիկանությունը չի կարողացել ապահովել Վարուժան Ներսիսյանի ներկայությունը։

«Ոստիկանությունը պարտավոր է անձին ներկայացնել դատարան, որպեսզի անձը կարողանա մասնակցել դատական նիստերին, դրանք չհետաձգվեն։ Թե ոստիկանության մոտ տեխնիկական ի՞նչ խնդիր է եղել, հարգելի էր այն, թե՝ ոչ չեմ կարող մեկնաբանել»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց Վարուժան Ներսիսյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ քննվում է Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործը։ Վարույթը հարուցվել էր ԱԱԾ-ից ստացված գրության հիման վրա։ Վարուժան Ներսիսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930